Երեկ Արցախի Մարտունի քաղաքում, ադրբեջանական զինուժի հերթական հրետակոծությունից հետո, բեկորային վնասվածք է ստացել «Իրատեսի» քաղաքական բաժնի լրագրող ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ, որի հետ ավելի ուշ մեզ հաջողվեց հեռախոսակապ հաստատել և տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին:
«Չանհանգստանաք, ամեն ինչ կարգին է,- ասաց Սևակը:- Բժշկական փոքրիկ միջամտություն են արել, սպասում եմ մասնագետի եզրակացությանը, մյուս անհրաժեշտ գործողությունը (բեկորի հեռացում) կկատարեն Երևանում, որից հետո կանցնեմ մասնագիտական պարտականություններիս կատարմանը: Բոլորի ոգին շատ բարձր է: Հաղթելու ենք»:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր լավագույն լրագրողներից մեկին՝ համոզված, որ թերթի հաջորդ համարում նա հանդես կգա ռազմական գործողությունների թեժ գոտուց իր զինավառ ու ոգեկոչող հոդվածներով:
«Իրատես»